|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Տիգրանակերտի Սուր շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության սպանված զինյալների թիվը հասել է 223-ի, իսկ Շըրնաք նահանգի միայն Իդիլ շրջանում՝ 20-ի:
Ըստ DHA-ի՝ Սուրում քուրդ զինյալների մոտից առգրավվել է որոշակի քանակությամբ զինամթերք և ռուսական արտադրության «Կալաշնիկով» ինքնաձիգներ:
ԶՈՒ հայտարարության մեջ նշվել է նաև, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում ձերբակալվել է ԻՊ զինյալ, որն անօրինական ճանապարհով փորձել է մուտք գործել Թուրքիա: