|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը նորընտիր Գերագույն ռադայում կարող է 243 տեղ ստանալ ու մեծամասնություն ձևավորել. հայտնում է ТАСС-ը:
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո «Ժողովրդի ծառա» -ն կուսակցական ցուցակներով կարող է ստանալ 122 տեղ և 121 տեղ մեծամասնական շրջաններում։
Նշենք, որ կուսակցությունը հավաքել է ձայների 42,45 տոկոսը:
Ռադա են անցնում նաև «Ընդդիմադիր հարթակ` հանուն կյանքի», նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն», «Բատիկիվշչինա» և «Ձայն» կուսակցությունները: