Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Yerkir.am-ը ուսումնասիրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքը և պարզել է մի հետաքրքիր տեղեկատվություն, ըստ որի` համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը 2025 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմում է շուրջ 2533:
Ըստ համալսարանի պաշտոնական տեղեկատվության` միասնական քննությունների արդյունքում առկա ուսուցման համակարգ 2021 թ. ընդունվել է 90, 2022 թ.՝ 41, 2023 թ.՝ 60 դիմորդ: Անցած տարի ընդունվել է 52 դիմորդ: Ստացվում է, որ 2021-2024 թթ. ագրարային համալսարան ընդունվել է ընդամենը 243 դիմորդ:
Եվ թե ինչպես 243 ուսանողը 2025 թվականի հունվարի 3-ին դարձավ 2533, թերևս կիմանան միայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Yerkir.am-ը հարցում է ուղարկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին և ԿԳՄՍ փոխնախարար, խորհրդի անդամ Արաքսյա Սվաջյանին 2533 առկա ուսանողների մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով: