|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեմ է կորոնավիրուսի պարտադիր պատվաստումներին, քանի որ այն կարծիքին է, որ կառավարությունները պետք է բարձրացնեն պատվաստումների նկատմամբ վստահության մակարդակը: Այս մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով դեկտեմբերի 8-ին ԱՀԿ իմունիզացիայի վարչության տնօրեն Քեյթ Օ’Բրայանի հայտարարությունը։
Բացի այդ՝ ԱՀԿ-ից տեղեկացրել են՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող բժիշկները կարող են պատվաստման համար հատուկ ցուցում ստանալ։
Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայքլ Ռայանն ընդգծել է, որ մարդիկ պետք է պատվաստումների վերաբերյալ իրենց որոշումներն ինքնուրույն կայացնեն։