|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առնվազն 20 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից 2020 թվականին համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
Նրա խոսքով՝ պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականից ի վեր կորոնավիրուսից մահացել է մոտ 7 մլն մարդ, սակայն իրական ցուցանիշները զգալիորեն բարձր են։
«Խոսքն առնվազն 20 միլիոն մահացածների մասին է»,-ասել է Հեբրեյեսուսը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել է, որ ապրիլի 3-ից 30-ը աշխարհում գրեթե 2,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 17 հազար մարդ մահացել է: Մահացությունների թիվը նախորդ չորս շաբաթների համեմատ նվազել է 30 տոկոսով։
28 օրվա ընթացքում COVID-19-ով ամենաշատ վարակվածները հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ 392 480: Դրան հաջորդում են Հարավային Կորեան (330 509), Ճապոնիան (251 158):
Մայիսի 3-ի տվյալներով՝ ԱՀԿ-ն հաղորդումներ է ստացել համավարակի սկզբից կորոնավիրուսով 765,2 մլն վարակվածների եւ 6,9 մլն մահացածների մասին։