|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
COVID-19-ի բուժման համար Մեծ Բրիտանիայում դեքսամետազոնի ստերոիդի կլինիկական փորձարկումները դարձել են գիտական բեկում. այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարահյին կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա նշել է՝ Օքսֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիանդների մահվան ռիսկը 35 տոկոսով, իսկ թթվածին ստացող հիվանդների մոտ՝ 20 տոկոսով։ Այս առչությամբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հունիսի 16-ին հավանություն են տվել COVID-19-ի բուժման համար դեքսամետազոնի օգտագործմանը։
«Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել մահացության մակարդակի նվազում կորոնավիրուսով հիվանդների շրջանում, որոնց անհրաժեշտ է թթվածնային բուժում կամ թոքերի արհեստական օդափոխություն», -նշել է Գեբրեյեսուսն ու փորձարկումերի արդյունքներն անվանել է «հիանալի նորություն»։
Նշվում է՝ բրիտանացի բժիշկների հայտնագործության մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։