|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։ Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։
Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ եւ կոնկրետ պատժամիջոցներ սկսել: Անգամ բարձրացվել է հարց, որ ներքին զանգերը չեն փրկելու ոչ մեկի, կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել»: