|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավելի քան 70 երկրներում կորոնավիրուսի համավարակի պատճառով ՄԻԱՎ-ի բուժման համար օգտագործվող հակառետրովիրուսային դեղամիջոցների սպառման վտանգ է առաջացել. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությանը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «73 երկրում կարող է ծանր իրավիճակ առաջանալ: Այդ պետություններից 24-ը հայտարարել են հակառետրովիրուսային դեղամիջոցների խիստ նվազ պաշարների կամ այդ կենսական նշանակության դեղերի մատակարարման խափանումների մասին»։
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ այս իրավիճակը կարող է ազդել ավելի քան 8 միլիոն մարդու վրա: Սա ՄԻԱՎ-ի դեմ բուժում ստացողների ընդհանուր թվի մեկ երրորդն է:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Ադհանոմ Գեբրեյեսուսն այս առնչությամբ հայտարարել է, որ հիշյալ տվյալները «լուրջ մտահոգության տեղիք են տալիս»: