|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ հենակետեր է տեղակայել։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է գերատեսչության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ սահմանապահ ծառայության հիման վրա տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ՝ երկուսը Հայաստանի և Նախիջևանի Հանրապետության սահմանին, ևս երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին»,- ասել է նա։
Բորտնիկովնշել է, որ «անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել են Հայաստանի սահմանային ծառայության հետ համաձայնեցումից հետո, կապ է հաստատվել նաև ադրբեջանցի սահմանապահների հետ»։