|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ելույթ ունենալով հոկտեմբերի 4-ին Կրասնոդարում մեկնարկած` հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների XVI միջազգային խորհրդակցության ժամանակ, պատմել է Ռուսաստանում WannaCry վիրուսի հարձակման հետևանքները նվազագույնին հասցնելու հարցում հայ մասնագետների աջակցության մասին. հայտնում է Русарминфо-ն:
«Հայաստանի գործընկերների հետ փոխգործակցությամբ հաջողվել է կանխել WannaCry-ի ներխուժումը մի շարք խոշոր բանկերի ցանց»,- ասել է Ալեքսանդր Բորտնիկովը:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն օգնել է չեզոքացնել վիրուսի բացասական հետևանքները նաև ՀԱՊԿ այլ երկրներում:
WannaCry վիրուսի կիրառմամբ հաքերային հարձակումը սկսվել է 2017 թվականի մայիսի 12-ին: Դրանից տուժել է ավելի քան 200 հազար օգտատեր աշխարհի 150 երկրում: