|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 28-ի գիշերը Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը Սանկտ Պետերբուրգում գնդակահարել է մի հայի:
Lenta.ru-ն տեղեկացնում է, որ ԱԴԾ-ի երկու հարբած աշխատակիցներ իրենց պահվածքով անհանգստացրել են Սրեդնեօխոտինսկի պողոտայի անցորդներին, այդ թվում` Զվիադ Խաչատրյանին, որը փորձել է կարգի հրավիրել նրանց: ԱԴԾ աշխատակիցները սկզբում ծեծել են տղամարդուն, ապա նրանցից մեկը, հանելով իր «Օսա» պնեւմատիկ ատրճանակը, կրակել է Խաչատրյանի գլխին:
Մոտակայքով անցնող ոստիկանական մեքենան ձերբակալել է հարբածներին: Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
«Ինտերֆաքսի» տվյալներով` միջադեպին Խաչատրյանի կողմից մի տղամարդ էլ է մասնակցել, սակայն նրա մասին որեւէ տեղեկություն չկա: