|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՌԴ Պսկովի մարզում սրբապատկերներում հայտնաբերել են հեքսոգեն, որի զանգվածը բավական է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագիտական-քրեագիտական կենտրոնի Պսկովի մարզի բաժնի ղեկավար Դմիտրի Բելոցերկովսկին։
«Սրբապատկերներում հայտնաբերվել է մեծ հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ՝ հեքսոգեն։ Այդ պայթանյութի հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը։ Առգրավված պայթանյութի զանգվածը բավարար է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: