|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրք դիտորդների շարժունակությունն Ադրբեջանում կսահմանափակվի դիտորդական կենտրոնի տարածքով: Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է խորհրդարանում հայտարարություններին... Ես կարդում եմ (Թուրքիայի) արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, կարդում եմ նրանց պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ նրանք աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսները: Մենք խոսում ենք բացառապես հենց կենտրոնի մասին, որը կլինի ստացիոնար, առանց առաքելությունների, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ այս կենտրոնում իսկապես ռուս-թուրքական մասնագետները կաշխատեն նույն հիմքով:
«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այն տարածքներով, որոնք կհատկացվեն Ադրբեջանի տարածքում ռուս և թուրք դիտորդների տեղակայման համար, այլ ոչ թե նախկին հակամարտության տարածքում», - ասել է նա:
«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը: