|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում դա կթողնի լուրջ հետեւանքներ անվտանգության ոլորտում: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Որթեգուսը:
«Միացյալ Նահանգները հստակ հասկացնում են, որ հույս ունեն՝ Ս-400 համակարգերը չեն շահագործվի: Մենք նաեւ չափազանց պարզ ենք խոսում անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան շահագործի համակարգը [Ս-400],-նշել է դիվանագետը»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամենավճռական կերպով կդատապարտի Թուրքիայում Ս-400-ի կիրառմամբ զորավարժությունները, եթե դրանց անցկացման մասին տեղեկատվությունը հաստատվի, քանի որ ռուսական զենիթահրթիռային համակարգի փորձարկումներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի պարտավորությունների հետ: