|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերին հասցվելիք հնարավոր հարվածի հետևանքները շատ ծանր կլինեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Տիկին Հեյլին պետք է հասկանա, որ մի բան է անպատասխանատու կերպով ՄԱԿ-ի ԱԽ-ում խոսափող շահագործել, մեկ այլ բան է այն, որ ռուս և ամերիկացի զինվորականները շփման ուղիներ ունեն, և այդ ուղիներով պարզ ասվում է` ինչը կարելի է, ինչը` ոչ: Եվ ամերիկյան կոալիցիան դա լավ գիտի»,- ասել է Լավրովը:
Նշենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայում նոր գործողությունների: