|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը հարգելու կոչ չի անում:
Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որում այն աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ էթնիկ հայերի:
«Այս հարցում չի կարող լինել ռազմական հաղթանակ, այսպիսով հրադադարը պետք է իրականացվի: Այն, ինչ մենք այսօր կարող ենք տեսնել, այն է, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասակար է»,-ասել է նա: