|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մեկնաբանել է իրավիճակը Սյունիքում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի խաղաղ միջոցներով:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, շեշտելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել տարաձայնություններ հրահրելուց ու հարգել երկու երկրների սահմանները», - նշել է նա։
Խաթիբզադեն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը` օգնել լուծել երկու երկրների միջև վեճերը, ներառյալ` վերջին տարաձայնությունները: