|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը անդրադարձել է Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
«Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռի ոչնչացման փաստի առթիվ հանդես են եկել ե'ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ե'ւ ԱՄՆ պետքարտուղարությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք ափսոսում ենք այն պատճառների համար, որոնց հետևանքով խոցվել է ուղղաթիռը»,- ասել է նա:
«Մենք կողմերին կոչ ենք անում խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սոչիում, Ուելսում եւ Փարիզում նախագահների հանդիպումների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և առաջընթաց է գրանցվել: Մենք կողմերին կոչ ենք անում շարունակել կատարել այդ պայմանավորվածությունները և արդյունքում հասնել վերջնական խաղաղ կարգավորման»,- ասել է ամերիկացի դիվանագետը: