|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Փսակին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը` ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին. հայտնում է TURAN-ը:
ԱՄՆ պետդեպի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Լեյլա Յունուսը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ, նաեւ կոչ է արել ապահովել նրա մոտ անկախ բժիշկների մուտքը և բարելավել նրա պայմանները:
ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել հիմնարար ազատությունների համար պայքարող ազատազրկվածներին՝ նրանց առողջական վիճակը հաշվի առնելով:
Դա վերաբերում է նաեւ Լեյլային և նրա ամուսին Արիֆին, որի վատթարացող առողջական վիճակը պահանջում է նրա հրատապ ազատարձակում: