|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեհ ռազմական փորձագետ Մաքսիմիլիան Դուրան կարծում է, որ Ուկրաինան կարող է հաղթել հակամարտությունում անօդաչու սարքերի օգնությամբ։
«Ուկրաինա տեղափոխված հակատանկային կայանքները և զենիթային հրթիռները կօգնեն դադարեցնել ռուսական հարվածները։ Բայց եթե ուկրաինական բանակին տրամադրվեն բավարար քանակությամբ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, ապա պատերազմում կարող է շրջադարձային կետ լինել, և ուկրաինացիները հարձակման կանցնեն»,- իր հոդվածում գրել է Դուրան։
«Ուկրաինան ձեռք է բերել ընդամենը տասներկու TB2 անօդաչու թռչող սարք և միայն երկու հարյուր MAM-L և MAM-C կառավարվող ռումբեր, որոնք պատրաստված են դրանց համար… Այսպիսով, երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը և ստիպել Ռուսաստանին նահանջել Ուկրաինայից, դարձել է Թուրքիան, եթե Անկարան որոշի զինամթերքի հետ Ուկրաինային տրամադրել լրացուցիչ «Բայրաքթար» TB2 անօդաչու սարքեր (նրա պաշարներից կամ, օրինակ, Լեհաստանի համար նախատեսված առաքումներից)»,- կարծում է լեհ փորձագետը։