|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում վնասազերծել է «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամների, որոնք ծագումով Կենտրոնական Ասիայից են և ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել քաղաքում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ձերբակալման ժամանակ խմբի ղեկավարն ու ահաբեկիչներից մեկը, որոնք փորձում էին ահաբեկչության համար նախատեսված սարքերը դուրս բերել թաքստոցից, զինված դիմադրություն են ցույց տվել ԱԴԾ-ի աշխատակիցներին և արդյունքում՝ չեզոքացվել:
Գրոհայինների խուզարկության ժամանակ առգրավվել է հրազեն, զինամթերք, ինքնաշեն պայքուցիկ սարքերի քիմիական և խոցող բաղադրիչ տարրեր, կրոնական բնույթի գրականություն, նաև Վոլգոգրադի քարտեզը, որին նշված վայրերում նախատեսվել են հարձակումներ:
Ահաբեկիչների գործողությունները համակարգվել են Սիրիայից: Իսլամականները ծրագրում էին պայթեցնել իշանության մարմինների շենքեր, զինծառայողների հանրակացարաններ, վտանգավոր արդյունաբերական օբյեկտներ և Մայր Հայրենիք հուշարձանը:
Ձերբակալություններ են եղել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում: