|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 16-ին Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվող ինքնաթիռը Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պատճառը օդանավում գտնվող 81-ամյա կնոջ վատ ինքնազգացողությունն է եղել, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Հովհաննիսյանը հայտնեց, որ մահացած կինը ՌԴ քաղաքացի էր:
Ռուսական ավիաուղիները սպասարկող օդանավը նույն օրը վայրեջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: