|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը քննարկել են Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչություններից տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելու հարցը. հայտնում է Газета.Ru-ն:
Նրանք քննարկել են մի շարք հարցեր ` կապված տուժածներին ֆինանսական և այլ աջակցություն տրամադրելու հետ:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախօրեին երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 17, վիրավորվել մոտ 40 մարդ: Իսկ այսօր առավոտյան մահապարտ ահաբեկչի կողմից պայթեցում է կատարվել տրոլեյբուսում: Պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մոտակա շենքերում ապակիները կոտրվել են: Ըստ նախնական տվյալների՝ 12 մարդ զոհվել է , 20-ը՝ վիրավորվել: