|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինացի բժիշկները կորոնավիրուսով վարակման 3 584 նոր դեպք են հայտնաբերել: Դա օրական ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր: Սեպտեմբերի 17-ի այս տվյալները բերված են Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի կայքում:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ անցած օրը հիվանդության բարդություններից մահացել է 60 մարդ, առողջացել՝ 1 589 հիվանդ:
Ուկրաինայում համավարակի ամբողջ ժամանակահատվածում վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 166 244: Նրանցից 3 400 մարդ մահացել է, 73 913-ը հաղթահարել է հիվանդությունը: