|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 665 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 18698 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 89992 (մեկ օրում արվել է 2392 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10728 անձ (պակասել է 90 ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 7560 անձ` վերջին մեկ օրում 746 անձ:
Ընդհանուր առմամբ, 309 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է: