|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս պողոտայի և Վրացյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 18։28-ին։ Մասամբ այրվել է «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Գուրգեն Մ․) ավտոմեքենայի շարժիչի հատվածը։