|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Լուսառատ գյուղից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ստեփան Չ.-ին` իր վարած «ՌԱՖ- 2203» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ շարժիչի ծածկոցի վրայից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված-մանրացված կանաչ զանգված: Ստեփան Չ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: