|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ ուժերի շտաբը Գերմանիայից տեղափոխվել է Բելգիա. այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Եվրոպական ուժերի զորքերի հրամանատար, Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսը:
«Ինչ վերաբերում է Եվրոպական հրամանատարության շտաբի գտնվելու վայրին: Այժմ, ինչպես գիտեք, այն գտնվում է Շտուտգարտում (Գերմանիա): Մի շարք հարցերի լուծումից հետո մենք ակնկալում ենք, որ այն տեղափոխվի Բելգիայի Մոնս քաղաք», - ասել է Ուոլթերսը մամուլի ասուլիսում:
Ասուլիսի ընթացքում Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն նշել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիայից դուրս կբերի 11,9 հազար զորք, նրանց 6.4 հազարը կվերադառնա տուն, իսկ մնացածը կմնան ՆԱՏՕ-ի այլ երկրներում, ներառյալ Բելգիայում և Իտալիայում: