|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արկանզասի համալսարանի հետազոտողները մշակել են նոր նանո-դեղամիջոց, որը ոչնչացնում է կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի բջիջները. այս մասին ուսումնասիրությունը ներկայացվել է Advanced Therapeutics ամսագրում:
Նշվում է՝ այն կօգնի բժիշկներին անմիջականորեն ներգործել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա՝ միաժամանակ խուսափելով քիմիաթերապիայի կողմնակի թունավոր ազդեցություններից:
Հստակեցվում է՝ Արկանզասի համալսարանի քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Հասան Բեյզավիի ղեկավարությամբ գիտնականների խումբը նանոնյութերի նոր դաս է կապել՝ ֆոտոդինամիկ թերապիայի համար արդեն մշակված դեղամիջոցի լիգանդներով մետաղաօրգանական կարկասներ: Արդյունքում ստացվել է նանոծակոտկեն նյութ, որը թիրախավորում և սպանում է ուռուցքային բջիջները՝ առանց թունավորելու նորմալ բջիջները:
Բացի քաղցկեղի բուժումից, դեղամիջոցի առաքման նոր համակարգը կարող է օգտագործվել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կամ ֆլուորեսցենտային տոմոգրաֆիայի դեպքում, երբ օրգանիզմում վերահսկվում է դեղամիջոցը և քաղցկեղի բուժման ընթացքը: