|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սովորական ցավազրկող դեղերն ու հակավիրուսային դեղամիջոցները կարող են դառնալ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը. վկայակոչելով The Daily Mail-ին` տեղեկացնում է drugs.am-ը:
Պարզվում է, որ այդ դեղամիջոցները կարող են «անջատել» մարմնում գոյություն ունեցող այն վիրուսները, որոնք քաղցկեղածին բջիջների ակտիվանալու դեպքում նպաստում են դրանց աճին: Հետազոտությունն իրականացրել են Կարոլինայի ինստիտուտի մասնագետները:
Ցիտոմեգալովիրուսը, որով վարակվում է երկրի բնակչության մոտ 75%-ը, ակտիվանում է այն պահին, երբ այն բացահայտում է քաղցկեղային բջիջները: Համարվում է, որ այս վիրուսը «պատասխանատու» է ուղեղի, կրծքի և շագանակագեղձի քաղցկեղի համար: Բուժելով այդ վիրուսը հակաբորբոքային և հակավիրուսային դեղամիջոցներով՝ հնարավոր է դանդաղեցնել ուռուցքի աճը 72%-ով:
Մասնագետների խոսքերով` այս մոտեցմամբ հնարավոր կլինի կտրուկ դանդաղեցնել ուռուցքի աճը, ինչից հետո քիմիաթերապիայի միջոցով վերջնական բուժել հիվանդին: