|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին նախագիծը, որով ՀՀ-ին հատկացվում է 1 միլիոն դոլար դրամաշնորհ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Դրանք անցկացվելու են կանանց` 50-ից 60 տարեկան տարիքային խմբում` ապահովելով առնվազն 50 տոկոս ընդգրկվածություն: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել շարժական մամոգրաֆ, ինչպես նաև իրականացնել շարունակական կրթական բժշկական ծրագրեր:
Որոշումն ընդունվեց: