|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իտալիայի իշխանությունները հայտարարություն են տարածել առ այն, որ արգելվում է ձեռքի ուղեբեռ տեղափոխել բոլոր ազգային և միջազգային չվերթների ժամանակ. այս մասին Корреспондент-ը, նշելով՝ Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը հայտարարել է, որ արգելում է ինքնաթիռի սրահի դարակներն օգտագործելը ցանկացած տեսակի ուղեբեռի համար:
Հավելվում է՝ փոքր պայուսակները և առարկաները, որոնք հնարավոր է դնել նստարանի կողքին՝ ձեռքի տակ, թույլատրվում են:
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ այս միջոցառումն ուղղված է վայրէջքի և թռիչքի մեկնարկի ժամանակ միջանցքներում մարդկանց կուտակումները բացառելու համար, քանի որ կառավարությունը ձգտում է սահմանափակել «Կովիդ-19»-ի տարածման վտանգը:
Ուղևորներն այսուհետ ստիպված կլինեն ձեռքի ուղեբեռը թողնել օդանավի բեռնախցիկում ու այդպիսով հավելյալ գումար վճարել ուղեբեռը հանձնելու համար: