|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պարտադիր դիմակների կրում, սոցիալական հեռավորություն և ինքնաթիռների ուղևորների թվի կրճատում. սրանք են համավարակի պայմաններում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հիմնական առաջարկներն ավիաընկերությունների համար, այս մասին գրում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Մասնավորապես, նշվում է՝ բժշկական դիմակներ պետք է կրեն բոլոր ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը` բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների: Դիմակները պետք է փոխվեն 4 ժամը մեկ, ուստի, ուղևորները պետք է իրենց մոտ ունենան հավելյալ դիմակ:
Միևնույն ժամանակ պետք է ինքնաթիռում այնպիսի պայմաններ լինեն, որ ուղևորների միջև ապահովվի 1.5 մետր հեռավորություն: Այդ իսկ պատճառով հստակեցվում է, որ սկզբնական փուլում իքնաթiռներում ոչ բոլոր տեղերը զբաղեցվեն:
Այնուամենայնիվ, քիչ թվով ուղևորներ տեղափոխելու առաջարկը միանշանակ չի ընդունվում: Մի շարք ավիաընկերություններ այն կարծիքի են, որ դա կհանգեցնի ֆինանսական վնասի: Ավիաընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել տոմսերի գները: