|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր ԱԺ նիստում, դիմելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ասելիքն ավելի շատ առաջարկ է, քան ուղիղ կապ ունի քննարկվող համաձայնագրի հետ:
«Վերջին օրերին ֆինանսատնտեսական և ապրանքային շուկայում տեղի ունեցող վայրիվերումների ֆոնին առավել անհասկանալի է դառնում կառավարության որոշումը` 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին: Վախենամ, որ 12 ոչ աշխատանքային օրեր անցկացնելուց հետո, երբ կառավարությունը, ԿԲ-ն, պետական մարմինները փակ կլինեն, հանկարծ հունվարի 13-ին պարզվի, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Առաջարկում եմ, և արժե, որ կառավարությունը վերանայի իր որոշումը, տրամաբանական կլինի, որ հունվարի 1, 2-ը և 6, 7-ը լինեն ոչ աշխատանքային օր, որպեսզի հանրությունը օպերատիվ տեղեկություններ ստանալու հնարավորություն ունենա»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նաև առիթ կլինի, որ կառավարությունը վերացնի մեռելոցները:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ պատգամավորի առաջարկը կփոխանցի կառավարության անդամներին: