|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ռուսաստանի քաղաքացիների կողմից Գերմանիա զբոսաշրջային ուղևորությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով, քանի որ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ հայտնել էր, որ Բեռլինը կխստացնի Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը՝ ի պատասխան Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի, որի համար գերմանական իշխանությունները պատասխանատու են համարել Ռուսաստանին։
Գիզեն նշել է, որ վիզաների տրամադրման հարցում տարբեր երկրներ խստության տարբեր աստիճաններ են կիրառում։ «Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Մենք նաև բանակցություններ կվարենք Եվրոպական միությունում մեր գործընկերների հետ՝ կապված այս հարցի հետ։ Մենք ցանկանում ենք, որ տրամադրվող վիզաների քանակն էլ ավելի կրճատվի»,-ընդգծել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Բացի այդ, նշված միջոցառումների իրականացումը միտված է ապահովելու միայն այնպիսի անձանց մուտքը, ովքեր որևէ վտանգ չեն ներկայացնում, ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ հարցը գտնվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի դաշնային նախարարության համատեղ իրավասության ներքո։