|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը չեղարկել է ինքնաթիռներում ճաշացուցակը հաստատող 1988թ.-ի հրամանը. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ըստ չեղյալ հայտարարված կանոնների՝ սննդաբաժինը պետք է ներառեր սերուցքային կարագ, նախուտեստ, տաք ուտեստ՝ խավարտով, թեյ կամ սուրճ, կիտրոն, շաքար, հրուշակեղեն, մրգեր կամ մրգահյութ, «Ամառային» բուլկի, հաց, ջեմ, զովացուցիչ ըմպելիք, ինչպես նաև համեմունքներ ու ատամի չոփիկներ:
Ներկայիս օրենսդրությամբ նախատեսվում է, որ ավիաընկերությունն ուղևորներին տաք ուտեստ պետք է տրամադրի երեք և ավելի ժամ տևող չվերթի դեպքում: Ճաշացուցակը կարող են կազմել հենց փոխադրողները: Սակայն, նրանք իրավունք ունեն ըմպելիքներ և սնունդ չտրամադրել, եթե դա նշված է իրենց կանոններով, իսկ ուղևորներին տեղեկացվել է այդ մասին մինչև թռիչքը: