|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի արևմուտքում՝ Tönnies ընկերության մսի կոմբինատում, որը հանդիսանում է խոշորագույններից մեկը Եվրոպայում, կորոնավիրուսի բռնկում է գրանցվել. այս մասին գրում է Deutsche Welle-ն, նշելով՝ ավելի քան 650 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով, ու վարակակիրների թիվը կարող է աճել։
Նշվում է՝ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի Ռեդա-Վիդենբրյուկ քաղաքում գտնվող ձեռնարկության աշխատակիցներն ուղարկվել են երկշաբաթյա կարանտինի։ Ձեռնարկության աշխատանքը 2 շաբաթով դադարեցվել է։
Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Գյուտերսլո շրջանի իշխանությունները կրկին՝ մինչև հունիսի 26-ը փակել են դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք աշխատանքը վերսկսել էին հունիսի 15-ից։