|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի անվադողերի մշակման արտադրամասից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել՝ 17.19-ին:
Արտադրամասի ներսում այրվել է գրասենյակի գույքը՝ բազմոց, սեղան, աթոռ, բանվորական հագուստ և ջերմահարվել առաստաղը: