|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«ՀՀ ֆիննսների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2010-2014թթ. գործունեության ստուգման արդյունքում բացահայտվել են կոմբինատի նախկին ղեկավարության ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերությունների հաշիվներին խոշոր ծավալի ապօրինի փոխանցումներ: Կոմբինատի հարկային ստուգման ընթացքում հաստատվել են չարաշահումների արդյունքում պետբյուջեին պակաս վճարված հարկերի փաստեր:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ գործող օրենսդրության խախտումները լայնածավալ բնույթ են՝ կրել, և խախտումները գրանցվել են ոչ միայն հարկային մասով, այլև՝ աշխատանքային, շրջակա միջավայրի, անվտանգության պահպանման օրենսդրության հետ կապված: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ֆինանսների նախարարությունը հաստատակամ է՝ հետամուտ լինելու բացահայտված փաստերը մինչև վերջ ուսումնասիրելու և դրա հետևանքով բյուջե չվճարված հարկերն ապահովելու նպատակով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։