|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 23-ի ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:
Դեպքի վայր է մեկնել հատուկ լեռնափրկարար ծառայության` Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ: