|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեմոկրատներն ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում են երկրում ոստիկանական համակարգի փոփոխություններ. հայտնում է The Hill-ը։
Օրենքի նախագիծը նախատեսում է շնչահեղության հասցնող հնարքների կիրառման արգելք, վերացնում ոստիկանության իրավական պաշտպանությունը դատական հայցերից և արգելում ոստիկանությանն ունենալ ռազմական գործողությունների համար նախատեսված զենք։
Ըստ լրատվականի՝ օրինագիծը կոչված է զսպել իրավապահների կողմից կիրառվող բռնությունը։ Համաձայն օրինագծի՝ երկրում բոլոր ոստիկանները պետք է իրենց մարմնի վրա կրեն տեսանկարահանող սարքեր, կստեղծվի նաև տվյալների բազա, որտեղ կընդգրկվեն լիազորությունները չարաշահած ոստիկանների անունները։
Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները ոստիկանական բարեփոխումները համարում են ռասայական անարդարության դեմ կարևոր և վաղուց հասունացած միջոց։