|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», - նշված է բանաձևի տեքստում:
ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը: