|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մեկ ժամ շարունակ կարդացել է Հայոց ցեղասպանության 1500 զոհի անուններ:
Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ դա 100 տարի առաջ զոհված 1.5 միլիոն հայերի ընդամենը մի փոքր մասն է:
«Այդ անունների առանձին ընթերցումը նշանակում է, որ յուրաքանչյուր զոհ թանկ կյանք է, նրանք եղել են հայրեր ու մայրեր, քույրեր ու եղբայրներ: Նախագահի աշխատակազմն ու Կոնգրեսը գուցե քաջության պակաս ունեն` չարիքն իր անունով կոչելու, բայց դա ցեղասպանություն էր, և մենք երբեք չենք մոռանա 1915 թվականը»,- գրել է նա՝ տեղադրելով #NeverForget1915 հեշթեգը: