|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին հայտնարաություն է տարածել առ այն, որ Թեհրանը կաջակցի ցանկացած ուժի, որը պայքարում է սիոնիզմի դեմ. այս մասին հայտնում է ТАСС-ը:
Իր թվիթերյան միկրոբլոգում նա, մասնավորապես, նշել է. «Մենք կաջակցենք և կօգնենք ցանկացած խմբի կամ երկրի, որը հակառակ է կանգնում և պայքարում է սիոնիզմի դեմ: Եվ մենք չենք ամաչում դա ասելիս»։
Հիշեցնենք՝ երկուշաբթի Իրանի խորհրդարանը քվեարկել էր Իսրայելին հակազդելու մասին օրինագծի օգտին: Նոր օրենքով արգելվում է Իրանի տարածքում իսրայելական ապրանքների տարանցումը: Ընդ որում, իրանական իշխանությունները պարտավոր են օգնել այլ ժողովուրդներին և պետություններին Երուսաղեմից «ազատագրվելու» համար: