|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան պաշտպանական Lockheed Martin կորպորացիան ստացել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ Հնդկաստանի Զինված ուժերի համար 21 միավոր MH-60R Seahawk ծովային ուղղաթիռների արտադրության և մատակարարման մասին պայմանագիրը. այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության տարածած հաղորդագրությունը։
Պաշտպանության նախարարությունից, մասնավորապես, հայտնել են. «Lockheed Martin ընկերության հետ ստորագրվել է 904.8 միլիոն դոլարի վերաբերյալ համաձայնություն՝ ի հավելումն նախկինում կնքված պայմանագրի: Այն ենթադրում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի համար MH-60R Seahawk՝ 3, և Հնդկաստանի կառավարության համար 21 միավոր MH-60R ուղղաթիռների մատակարարում»։
Միևնույն ժամանակ հաղորդագրությունում ենթադրվում է՝ լրացուցիչ համաձայնության շրջանակում տարվելիք աշխատանքները կատարված կլինեն մինչև 2024-ի սեպտեմբերը: ԱՄՆ ՌԾ ուժերի համար ուղղաթիռների գնման նպատակով կհատկացվի 113.1 միլիոն դոլար, իսկ Հնդկաստանի համար՝ 791.7 միլիոն: Այսպիսով 1 միավոր MH-60R-ը Նյու Դելիի համար կարժենա 37.7 միլիոն դոլար: