|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուկրաինան Թուրքիային շարժիչներ է մատակարարելու թուրքական ATAK-II հարվածային ուղղաթիռները վերազինելու համար. ապրիլի 26-ին հայտնել է «Украинский военный портал»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (TAI) ղեկավար Թեմել Քոթիլին:
Պորտալը պնդում է, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է, բայց չի հստակեցնում, թե ինչ գնի ու քանակի շարժիչի մասին է խոսքը:
Միևնույն ժամանակ, նշվել է, որ համաձայնագիրը կնքվել է Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ծանր իրավիճակի պատճառով, որը խիստ կախված է արևմտյան երկրների կողմից մատակարարվող բարձր տեխնոլոգիական բաղադրիչներից:
Անկարան ցանկանում է ապահովել իր ուղղաթիռների արդյունաբերությունը, քանի որ կարծում է, որ ուկրաինական ձեռնարկություններն այնքան էլ կախված չեն քաղաքական որոշումներից: