|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իտալական «La Repubblica» թերթը գրում է, որ Անկարան որոշել է «սառեցնել» տասը ուղղաթիռների գնումը Իտալիայից՝ «վրեժ լուծելու» համար Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունների համար, որը հինգշաբթի թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» էր անվանել:
Մասնավորապես, ըստ թերթի, «սառեցված» է տասը AW169 ուղղաթիռների գնումը իտալական Leonardo խմբից, որի շուրջ բանակցություններ են վարվում մարտից: Գործարքի ընդհանուր արժեքը հասնում է 70 միլիոն եվրոյի, լրացուցիչ համաձայնագրերի հնարավորությամբ՝ 150 միլիոն եվրո ընդհանուր արժեքով:
Թերթը հիշեցնում է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցում է տարեկան 17 միլիարդ եվրոն: