Միասին կարող ենք
կարևոր
1228 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 17:41
Քաղաքական

ՀՀ-ն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները. Զախարովա

ՀՀ-ն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները. Զախարովա

Հայաստանը չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը, այլ ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ հավաստիացնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը», – ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանը տարբեր հուշագրեր և շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում ՝ այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ավանդական և վստահելի գործընկերը միշտ եղել է Մոսկվան: