|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Reuters լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում անունը նշել չցանկացած թուրք պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիան մայիս ամսից դադարեցրել է Իրանից նավթի գնումը. հաղորդում է BBC–ի թուրքական ծառայությունը` Reuters –ին հղումով:
ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների շրջանակում 8 երկրի` ներառյալ Թուրքիայի, արտոնություններին վերջ էր տվել:
«Իրանից արդեն նավթ չենք գնում: Արտոնյալ 8 երկրներից մեկն էինք և արդեն պատրաստ ենք ենթարկվել պատժամիջոցներին»,-գործակալության հետ զրույցում նշել է թուրք պաշտոնյան:
Թուրքիայի ամենամեծ նավթաարդյունաբերական Türpraş ընկերությունը փորձել էր Վաշինգտոնին համոզել երկարացնել արտոնությունների ժամկետը:
Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան համաձայն չէ ԱՄՆ վարած քաղաքականությանը, սակայն, «որպես ռազմավարական դաշնակից, ստիպված են հարգանք ցուցաբերել ԱՄՆ-ի որոշման նկատմամբ»: