|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել վերադառնալ Եվրոպայի ներսում ազատ տեղաշարժման ռեժիմի և այդպես գոնե որոշ չափով փրկել ամառային զբոսաշրջային սեզոնը. այս մասին գրում է Reuters գործակալությունը, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ճանապարհորդողների համար պարտադիր կլինի դիմակ կրել ինքնաթիռներում, պահել սոցիալական հեռավորությունը գնացքներում:
Միևնույն ժամանակ հանձնաժողովը նաև խնդրել է գոնե մեկ տարով վաուչերներ տրամադրել չեղարկված թռիչքների և ամրագրումների համար: Նման ձևով մարդիկ հնարավորություն կունենան իրենց արձակուրդն անցկացնել ավելի ուշ, իսկ սնանկացման եզրին կանգնած ավիաընկերություններն ու զբոսաշրջային ընկերությունները ստիպված չեն լինի վերադարձնել գումարը:
Հիշեցնենք՝ զբոսաշրջությունը կազմում է Եվրոպական Միության տնտեսության մոտ 10 տոկոսը: